17 սեպտեմբերի 2012 - 14:55 AMT
«Կուբան» ՖԱ-ն հանդես կգա La Manga Cup-2013 միջազգային մրցաշարում

«Կուբանը» ռուսական ակումբներից առաջինն է հաստատել իր մասնակցությունը La Manga Cup-2013 միջազգային մրցաշարում: Մրցաշարը տեղի կունենա իսպանական Մուրսիա քաղաքում 2013-ի փետրվարի 9-19-ը:

«Այս տարի մրցաշարի կազմակերպիչների կողմից հատկացվել է ընդամենը երկու տեղ ռուսական առաջնության ակումբների համար»,- «Սպորտլայֆ» ընկերության տնօրեն Միխայիլ Գերշկովիչի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

«Կուբանի» կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին: