17 սեպտեմբերի 2012 - 16:02 AMT
Սեպտեմբերի 18-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը

Սեպտեմբերի 18-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Ինչպես հաղորդել են ՀՀ ՊՆ-ում, Անատոլի Սերդյուկովը ներկա կգտնվի Հայաստանում ընթացող ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման: