17 սեպտեմբերի 2012 - 16:58 AMT
4 օր անընդմեջ ադրբեջանական 50 ավտոբուսների և 20 ավտոմեքենաների թույլ չեն տալիս մտնել Ռուսաստան

Վերջին օրերս ռուս-ադրբեջանական սահմանին կրկին ավտոտրանսպորտի երկար հերթ է գոյացել: Սամուր հսկիչ-անցագրային կետում ադրբեջանական կողմում կուտակվել են 50 ավտոբուսներ և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ի տարածաշրջանային թղթակիցը, ավտոբուսների և ավտոմեքենաների ուղևորները հաղորդել են, որ արդեն 4-րդ օրն է սպասում են, որ ստանան Ռուսաստան մտնելու թույլատվություն, և որ հետաձգման պատճառն իրենց անհայտ է: