Հնդկական ծագմամբ բրիտանացի հանրահայտ գրող Սալման Ռուշդին, երեքշաբթի օրը կթողարկի իր ինքնակենսագրականը, որը կկոչվի «Ջոզեֆ Անտոն, Մեմուարներ»: Այս մասին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:
Ջոզեֆ Անտոնը Ռուշդիի կեղծանունն է, որը նա ստացել է իր երկու սիրելի հեղինակենրի` Ջոզեֆ Կոնրադի և Անտոն Չեխովի, անունները համադրելով: Գրքում պատմվում է վիպասանի` աքսորում կյանքի 20 տարիների մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: