2012 թ. առաջին կիսամյակի վերջին, 2011 թ. երկրորդ կիսամյակի վերջի համեմատությամբ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 16%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 11.6%-ով: Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող
կարևոր բաղադրիչներից է:
Ինչպես ընդգծվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «2012թ առաջին կիսամյակի ֆինանսական կայության հաշվետվությունում»,2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն ավելացել է 7.16%-ով և կազմել է 1262630 (նշված հաշվարկում ներառված չեն ՎՏԲ -Հայաստան բանկ ՓԲԸ-ում հաշվառվող՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները): ՀՀ բանկային համակարգում ավանդատուների գերակշիռ մասը միայն ՀՀ դրամով ավանդներ ունեցող ավանդատուներնեն:
2012 թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուների կշիռն ավանդատուների ընդhանուր թվի մեջ կազմել է 83.09%, իսկ միայն արտարժույթով ավանդ ունեցող ավանդատուների կշիռը` 6.95%:
Հիմնադրամի գնահատումների համաձայն՝ ավանդատուների շուրջ 98%-ը երաշխավորված ավանդի չափը չգերազանցող ավանդ ունեցող ավանդատուներ են: