18 սեպտեմբերի 2012 - 11:24 AMT
ԵՀՄՖ. Հայ գործարարները կկարողանան վարկեր ստանալ եվրոպական բանկերից

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն երկար տարիներ զբաղվելով ազգային կարևոր հարցերով Հայ Դատի, մշակույթի, հայապահպանության, սպորտի և այլ ոլորտներում, այսօր հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով տրամադրվող ցածր տոկոսադրույքներով վարկավորման ծրագրերով: Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանյան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ:

Վարկերից օգտվելու պայմաններին կարելի է ծանոթանալ ԵՀՄՖ-ի Երևանի և Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակներից: Այս հարցի կապակցությամբ առաջարկություններ կամ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել ԵՀՄՖ-ի նախագահությանը հետևյալ հասցեներով. Էլ հասցե faae@faaeurope.eu, հեռախոս` 00 421 2 49591092, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: