19 սեպտեմբերի 2012 - 11:56 AMT
Հայաստանում շուտով կգործի սիրիական դպրոց

Սիրիայի հյուսիսային շրջանի Հնչակյան կուսկացության անդամ Վազգեն Մեսրոպյանը , ով մի քանի ամիս է, ինչ հաստատվել է Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այն հիմնական երեք խնդիրները, որոնք մատնանշել էր իր նախորդ ասուլիսին , Հայաստանի կառավարությունը արդեն լուծել է: Այն ժամանակ Վազգեն Մեսրոպյանը բարձրացրել էր Հայասատանում սիրիահայերի հեշտացված վիզա ստանալու խնդիրը, կացության տուգանքների հետ կապված խնդիրը և աշխատատեղերի բացակայությունը.«Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում լայնորեն օժանդակում է այդ խնդիրների լուծմանը, մեն ք էլ մեր հերթին, Հնչակյան կուսակցության անունից դիմել են վարչապետին և առաջարկել ենք Հայատանում սիրիական դպրոց բացել»: Վազգեն Մեսրոպյանը հավելեց, որ վարչապետը հավանաություն է տվել առաջարկին և սեպտեմբերի 24-ին կբացվի սիրիական դպրոց, որտեղ կուսուցանեն սիրիայից եկած ուսուցիչները