19 սեպտեմբերի 2012 - 12:22 AMT
Հայ գործարարները կարող են մասնակցել Թբիլիսիի մարքեթինգային միջոցառմանը

Աշխարհի խոշորագույն ընկերությունների մարքեթինգային տնօրենները հանդես կգան առաջին անգամ Վրաստանում կայանալիք Marketing Kingdom Georgia գլոբալ մարքեթինգային միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Yahoo!-ն, Trip Advisor-ը, Oracle-ը, PepsiCo-ն և Novartis-ը միայն մի քանիսն են այն խոշորագույն բրենդներից, որոնք հանդես կգան միջոցառմանը: «Մենք շատ ուրախ են հյուրընկալել այս միջոցառումը Թբիլիսիում նոյեմբերին: The Marketing Kingdom-ը Եվրոպայի խոշորագույն մարքեթինգային միջոցառումներից է և միայն այս տարի ավելի քան 2000 պատվիրակներ այցելել են այդ միջոցառմանը Խորվաթիայում և Սերբիայում: Վրաստանի համար մենք պատրաստել ենք բավականին ինտերակտիվ մի ծրագիր, որը կօգնի մասնակիցներին հասկանալ այսօրվա գլոբալ մարքեթինգային աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները», - ասել է Marketing Kingdom Վրաստանի ծրագրի ղեկավար Ռոզետա Պիժեվսկան:

Marketing Kingdom Վրաստանի շրջանակներում կլինեն սոցիալական մեդիաների վերաբերյալ ներկայացումներ PepsiCo-ի կողմից, անդամակցության արդյունքները, որի մասին կխոսի American Express-ը, թվային հաղորդակցություն`Philips-ի կողմից և բովանդակության սպառումը` Yahoo!-ի կողմից: Միջոցառման շրջանակներում կլինի նաև մեկ օր ինտերակտիվ դասընթաց Դան Հիլիի կողմից, ով թվային Մարքեթինգի գծով Եվրոպայի առավել նշանավոր փորձագետներից է հանդիսանում և ում աշխատանքը Emirates Airlines-ի, Ikea-ի և Virgin-ի հետ փոխել է գլոբալ մարկետինգի աշխարհը:

Միջոցառմանը նաև հանդես կգա առաջնակարգ GO VIRAL-ից վիրուսային վիդեո ընկերությունից Մեդս Հոլմանը: «Շատ ուրախ եմ, որ նոյեմբերին կայցելեմ Վրաստան: Ես արդեն հանդես եմ եկել երկու Marketing Kingdom միջոցառումներին և վստահ եմ, որ այդ իրադարձությունը Վրաստանում ևս հաջողված կլինի: Այս անգամ ես հանդես կգամ սոցիալական սերնդի թեմայով, որտեղ ես կուսումնասիրեմ սոցիալական սերունդը, իրենց վերաբերմունքը և վարքագիծը, և կքննարկեմ արդյունաբերության և արհեստի արմատապես փոփոխման ուղիները, քանի որ հաջորդ սերունդը դուրս է մղվում ավանդական գովազդի ուղիներից», - ասել է Մեդսը:

The Marketing Kingdom-ի կազմակերպիչն է Դուբայում հիմնված P World ընկերությունը: Marketer.ge-ն և Georgia Today-ն միջոցառման մեդիա գործընկերն են:

Ի դեպ միջոցառմանը կարող են մասնակցել նաև hայաստանցիները` լրացնելով դիմումը ստորև նշված կայքում` http://www.thepworld.com/experiences/marketing-kingdom-tbilisi.aspx: