19 սեպտեմբերի 2012 - 14:44 AMT
Բրիտանական ամսագիրը Ջոն Լենոնին ճանաչել է վերջին 60 տարվա լավագույն երաժիշտը

Ջոն Լենոնն անվանվել է New Musical Express-ի գլխավոր երաժշտական կուռքը: The Beatles-ի հանգուցյալ մասնակիցը հաղթել է վերջին 60 տարվա լավագույն երաժշտի կոչման համար, որը կազմակերպվել է բրիտանական ամսագրի կողմից իր 60-ամյակի պատվին:

Օնլայն հարցումը սկսվել է NME կայքում մարտին: Քվեարկության մասնակիցներին առաջարկվել է ընտրել 60 հավակնորդներից լավագույններին: Վեց ամսվա ընթացքում սեպտեմբերին ավարտված հարցմանը մասնակցել են ավելի քան 160 հազար մարդ:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Oasis խմբի նախկին մենակատար Լիամ Գալահերը, ով այժմ գլխավորում է Beady Eye խոիմբը: Երրորդ տեղում է Դևիդ Բոուին:

NME երաժշտական կուռքերի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`

Ջոն Լենոն

Լիամ Գալահեր

Դևիդ Բոուի

Ալեքս Թյորներ

Կուրտ Կոբեյն

Էմի Ուայնհաուս

Ջիմի Հենդրիքս

Մորիսի

Նոել Գալահեր

Յան Կերտիս