11 մարտի 2005 - 07:25 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Վրացական պատվիրակության կազմում են արտգործնախարարը, ֆինանսների, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսական զարգացման նախարարները, վարչապետի խորհրդականը, Վրաստանի արտգործնախարարության տարածաշրջանային զարգացման դեպարտամենտի փոխղեկավարը, երկրի այլ գերատեսչությունների ղեկավարներ: Այցի շրջանակներում այսօր նախատեսվում է Զուրաբ Նողաիդելիի հանդիպումը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որից հետո կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մարտի 12-ին Զուրաբ Նողաիդելին կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նույն օրը վրացական պատվիրակությունը վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ղեկավարությամբ կմեկնի Հայաստանից: