19 սեպտեմբերի 2012 - 21:51 AMT
Իրանի հայկական համայնքը քննադատում է ֆիլմը, որը վիրավորում է մահմեդականներին

Հյուսիսային Իրանի և Թեհրանի հայկական թեմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որը վիրավորում է Մուհամմեդ մարգարեին, հաղորդում է Irna-ն: Թեմի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այդ սրբապիղծ և անհարգի ֆիլմի ստեղծումը վիրավորել է ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքները, այդ թվում` նաև իրանցիների: Յուրաքանչյուր նմանատիպ գործողություն, որն ուղղված է կրոնին, իմաստուն չէ և հիմնված չէ Հիսուսի պատվիրանների վրա և որևէ կերպ չի կարող արդարացվել»: Ինչպես ընդգծվում է հայտարարությունում, թեմը Իրանի ամբողջ հայակական համայնքի անունից քննադատում է այդ ֆիլմի ստեղծումը: