«Նորշելլանդի» դարպասներին երկու գոլ խփած Հենրիխ Խմիթարյանը հրաժարվել է իրեն հերոս համարել և ընդգծել է ամբողջ թիմի ջանքերի նշանակալիությունը:
«Բոլորը ինձ կոչում են խաղի հերոս, սակայն ես նման զգացողություն չունեմ: Հերոս է մեր ամբողջ թիմը: Այս արդյունքի համար մենք բոլորս միասին ենք աշխատել: Շատ կարևեր է, որ հաղթել ենք Չեմպիոննների Լիգայում մեր առաջին խաղը»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս խաղում դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը խոստովանել է, որ Լուչեսկուն իրեն դաշտում որոշակի ազատության իրավունքն է տալիս. «Այդ պատճառով ես հաճույքով միանում եմ գրոհներին: Կարող եմ գոլ խփել, փոխանցում անել, մի խոսքով անում եմ ամեն ինչ, որպեսզի թիմը հաղթի»:
Е խմբում «Շախտյորը» հավաքել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսն» ու «Չելսին» ունեն 1-ական միավոր: