20 սեպտեմբերի 2012 - 13:07 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի 21-ամյա տարեդարձի առթիվ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտարարել է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

«Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ քաղաքացիական և քաղաքական ուժի օգնությամբ ստանա ժողովրդին պատկանող նախագահ: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թեկնածությունն առաջադրելու կամ, եթե պետք է, այն բացառելու օգնությամբ հայ ժողովուրդն այս տարվա ընթացքում ստանա իրեն պատկանող հաղթանակը»,- ասել է նա:

Հովհաննիսյանի խոսքով, առաջիկա հարյուր օրերը նա կնվիրի հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության` քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը: Ի վերջո, այդ թեկնածուն, անկախ նրանից, թե ով կդառնա 2013 թ-ի արշալույսին նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ:

Նրա խոսքով, գլխավոր պայմաններից մեկն այն է, որպեսզի այդ թեկնածուն նախագահի միայն մեկ ժամկետ, որի ընթացքում պետք է ապահովի Հայաստանի անցումը նախագահական կառավարման ձևից խորհրդարանական ձևի: