20 սեպտեմբերի 2012 - 13:49 AMT
Հայաստանի և Էկվադորի քաղաքացիներին այսուհետ պետք չեն լինի մուտքի արտոնագրեր

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Էկվադորի Հանրապետության կառավարության միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Դրա հետ կապված Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ այդ համաձայնագիրը պայմանավորված է նրանով, որ Էկվադորում չկա հայկական, իսկ Հայաստանում` էկվադորյան դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը զգալիորեն բարդացնում է մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: