Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը մեծ սադրանք էր, որն ուղղված էր ավելի սրելու իրավիճակը արաբական աշխարհում:
Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելեց, որ սադրանքի վառ ապացույնց է այն, որ ֆիլմը հատուկ թարգմանվել է արաբերեն, ինչպես նաև այն, որ ֆիլմում հատուկ նվաստացվում է Մուհամմեդ մարգարեի կերպարը. «Այս ամենը հատուկ արվել է մուսուլմաններին հրահրելու և ատելություն առաջացնելու համար»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ կարծում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէր պատվիրել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը:
Արաբագետը նշեց, որ չնայած դրան Օբաման և իր կողմնակիցները կարողացան դրա հետևանքներից օգուտ քաղել. «Եթե մինչ այդ Օբամային մեղադրում էին մուսուլմանների հարցում վարած մեղմ քաղաքականության համար, ապա այս դեպքում ԱՄՆ արձագանքը կարող է օգուտ տալ Օբամանային»:
Խոսելով Հռոմի Պապի` Լիբանան ացելության մասին, արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Լիբանաանի հայ համայնքի համար այդ այցելությունը բավականին արժեքավոր էր կապված այն բանի հետ, որ Հռոմի Պապն առանձին այցելեց հայկական եկեղեցի: