11 մարտի 2005 - 10:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ԳՆԱՑՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵԼ
Հայաստանում ներկայումս որեւէ առիթ չկա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում անհանգստության համար, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` ճանաչված միջազգային միջնորդության ներկայիս ձեւաչափը, որը ձեւավորվել է հակամարտության կարգավորման նպատակով, անում է իր գործը: Նախագահը խորհուրդ է տվել չանել հեռու գնացող եզրակացություններ Ղարաբաղի շուրջ տարբեր հայտարարությունների կամ զեկույցների առնչությամբ: