20 սեպտեմբերի 2012 - 18:33 AMT
ՌԴ ԱԳՆ. «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրների համար

Ռուսաստանի հարավում ընթացող «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Զորավարժություններն որևէ մեկի դեմ ուղղված չեն, դրանք միտված են ՌԴ ԶՈւ մարտունակության բարձրացմանը»,-ասել է Լուկաշևիչը ճեպազրույցում:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ զորավարժությունները երկրի հարավային սահմանների մոտ սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը: Լուկաշևիչը նման մտայնությունները «պարանոյա» է անվանել, նշելով, որ ՌԴ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Զորվարաժությունների առաջին փուլն անցնում է «Ռաևսկի» զորավարժարանում Կրասնոդարի մարզում: