21 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT
Ջեմալ Գուբազ. Սուխումը պատրաստ է ընդունել Աբխազիա-Արցախ ֆուտբոլային խաղը

Սեպտեմբերի 25-ին Սուխումում Աբխազիայի ու Արցախի հավաքականները ընկերական խաղ կանցկացնեն: Կազմակերպական հարցերը քննարկել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ջեմալ Գուբազը:

Հանդիպման ժամանակ խոսք է գնացել խաղին Աբխազիայի ֆեդերացիայի պատրաստվածության մասին: Ըստ Գուբազի, ամեն ինչ պատրաստ է խաղին:

Արցախի թիմի հետ Աբխազիա կայցելեն նաև կառավարության անդամներն ու խորհրդարանի անդամները, հայտնում է pmrinform.com-ը: