22 սեպտեմբերի 2012 - 16:07 AMT
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար է դարձել Կարեն Միրզոյանը

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԱԳՆ, որի աշխատողներին ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Կարեն Միրզոյանին: Սահակյանի խոսքով, Միրզոյանի ղեկավարությամբ, ով դիվանագետի մեծ փորձ ունի, ԱԳՆ աշխատանքը որակական նոր մակարդակի կբարձրանա:

Բակո Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել Վասիլի Աթաջանյանին ԱԳ նախարարի պաշտոնակատարի աշխատանքի համար:

Կարեն Միրզոյանը մինչև վերջերս զբաղեցրել է Հայաստանի ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը, մինչև այդ եղել է ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, զբաղեցրել է նաև Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: