
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը մեկնել է Նյու Յորք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու համար, լրագրողներին հաղորդել է ԻԻՀ առաջնորդի ավագ խորհրդական Մոջտաբա Հաշեմին:
Հաշեմիի խոսքով, Ահմադինեժադը վերջին անգամ կմասնակցի ԳՎ նիստերին Իրանում նախագահական ընտրություններին նախաշեմին, որոնք կայանալու են 2013-ի հունիսին: Իրանի սահմանադրության համաձայն, Ահմադինեժադը երրորդ անգամ չի կարող վերընտրվել նախագահի պաշտոնում: