Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը հրաժարական է տվել, որն ընդունվել է նախագահի կողմից: Այդ մասին վարչապետը գրել է իր միկրոբլոգում:
Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնանկությունը կապված է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու մտադրության հետ: Այդ պաշտոնն այժմ թափուր է, քանի որ մի քանի օր առաջ Ասլան Կարիմովն անցավ այլ աշխատանքի:
Ըստ Սահմանադրության, նոր վարչապետի թեկնածությունը պետք է քննարկման ներկայացվի խորհրդարանում առաջիկա 10 օրերին, հայտնում է ՌԲԿ-ն: