24 սեպտեմբերի 2012 - 11:42 AMT
Երկու Սուդանները փորձում են համաձայնության գալ

Եթովպիայում հանդիպել են Սուդանի և Հարավային Սուդանի նախագահները: Վերջիններս գրեթե պատերազմ էին սկսել նավթի պատճառով: Առաջնորդներն, այնուամենայնիվ, խնդիրների լուծման համար բանակցություններ են սկսել` մեկ տարի առաջ Հարավային Սուդանի առանձնացումից հետո:

Տնտեսական մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է կնքվել, սակայն դեռևս որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ կան: Բանակցությունների գլխավոր թեման անվտանգության հարցերն են, հաղորդում է euronews-ը:

Երկկողմ հարաբերություններում խնդիրը ապառազմականացած տարածքում սահմանների որոշումն է, ինչը կհարգեին երկու կողմերն էլ: