15 մարտի 2005 - 10:45 AMT
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԼԻԲԱՆԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարության հրամանն ստանալու դեպքում հայ սակրավորները պատրաստ են մեկնել Լիբանան: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը` մեկնաբանելով Լիբանանի դեսպանի խնդրանքն իր երկիր սակրավորների խումբ ուղարկելու մասին, որը նա ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ա. Աղաբեկյանի խոսքերով` Հայաստանում գործող սակրավորների նախապատրաստման եւ ուսուցման կենտրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հայ սակրավորները բարձր մակարդակով են անցկացրել ականազերծման աշխատանքները Սյունիքի եւ Տավուշի մարզերում եւ այժմ ծառայում են Իրաքում հայկական խաղաղապահ առաքելության կազմում: