24 սեպտեմբերի 2012 - 17:01 AMT
Ըստ Տիգրան Դավթյանի, եկել է երկրի տնտեսության մեջ նեդրումների ժամանակը, այդ թվում ֆրանսիական

Հայաստանի էկոնոմիկան զարգացման դրական դինամիկա է գրանցում և այժմ ճիշտ ժամանակն է քննարկելու ներդրումների իրականացման հնարավորությունն ու համագործակցության նոր ուղիներ որոնել, սեպտեմբերի 24-ին Երևանում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով հայ-ֆրանսիական համաժողովի բացմանը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 20 գործարարներ Մարսելից, որոնք ներկայացնում են առևտրի, նորաձևության, շինարարության, ՏՏ, կահույքի արտադրության, բժշկության ոլորտները, ինչպես նաև Մարսելի ԱԱՊ ներկայացուցիչները: «Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերն է, երկրում գործում է մոտ 100 ընկերություն ֆրանսիական կապիտալով, այդ թվում Orange, Crédit Agricole, Pernod Ricard: Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը ոչ միայն զարգացման հեռանկարներ ունի, այլ նաև բավականին զարգացած է»,-ասել է նախարարը: Նախարարը հավելել է, որ ֆրանսիական պատվիրակության այցի նպատական է ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը և շփման նոր ուղիներ գտնել առևտրատնտեսական համագործակցության և ներդրումների առումով:

«Մենք առաջին անգամը չէ, որ Հայաստանում ենք, քանի որ կան պոտենցիալ ներդրողներ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել երկրում»,-ասել է հայ-ֆրանսիական Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Բերնար Օրասյանը: