24 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT
Իսպանիայում 2 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Մոտ երկու հազար գյուղաբնակներ Վալենսիայի տարածաշրջանում տարհանվել են կիրակի օրը բռնկված հրդեհի պատճառով, հայտնել են տեղի իրավապահները:

Իսպանական փրկարար ծառայություններն արդեն երկու հազար գյուղաբնակների են տարհանել կիրակի օրը բռնկված հրդեհի պատճառով: Տարերքի դեմ պայքարում են մոտ 500 հրշեջներ և 27 օդային տրանսպորտային միջոցներ: Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, հայտնում է «Ինտերֆաքսը»: