24 սեպտեմբերի 2012 - 17:14 AMT
«Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է սպասարկել «Արմավիայի» չվերթները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սեպտեմբերի 24-ին շարունակում է սպասարկել ազգային ավիափոխադրող «Արմավիայի» չվերթները: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, ավիաընկերությունը վճարել է պարտքի մի մասը:

«Զվարթնոց» օդանավակայանը կասեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը դեռ սեպտեմեբրի 19-ի երեկոյան կուտակված պարտքերի պատճառով: Այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողին թույլատրվել էր թռիչքներ կատարել մինչև սեպտեմբերի 24-ը, ուղևորներին անհարմարություն չպատճառելու համար: Չվճարելու դեպքում օդանավակայանը մտադիր էր կասեցնել սպասարկումը: