25 սեպտեմբերի 2012 - 13:17 AMT
Ճապոնական և թայվանական նավերը ջրաշիթեր են արձակել միմյանց վրա Սինկակու վիճելի կղզիների մոտ

Շուրջ 40 թայվանական ձկնորսական նավեր, որոնք ավելի վաղ մտել են ճապոնական տարածքային ջրեր, դուրս են եկել երկրի ծովային սահմանի տարածքից: Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը` մեջբերելով Ճապոնիայի առափնյա ծառայությանը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երեքշաբթի օրը շուրջ 40 թայվանական ձկնորսական նավեր 8 պարեկային նավերի ուղեկցությամբ հատել են Ճապոնիայի ջրային սահմանը և ուղորդվել Սենկակու կղզիների կողմը (չինական անվ. Դյաոյույդաո):

Հաղորդվել է, որ ձկնորսները մտադիր են հավաքել բոլոր նավերը Սենկակու կղզիներից 37 կմ հեռավորության վրա, իսկ հետո սկսել շարժվել կղզիների շուրջը` ի նշան սեպտեմբերին Ճապոնիայի կառավարության կողմից դրանք ազգայնացնելու դեմ բողոքի:

Թայվանական նավերի առաջխաղացումը կանգնեցնելու համար ճապոնական տարածքային ջրերում առափնյա ծառայության աշխատողներն օգտագործել են ջրանետներ` ուղորդելով ջրաշիթերը ձկնորսական նավերի վրա: Ի պատասխան թայվանցի ձկնորսները նույնպես սկսել են ջրաշիթեր արձակել ճապոնական կողմի վրա:

Տեղի ժամանակով շուրջ 11:40-ին բոլոր նավերը լքել են Ճապոնիայի տարածքային ջրերը: