Սան Պաուլույում մեկնարկել է շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչը, որտեղ խաղում են 6 ուժողագույն գրոսմայստերներ:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթնակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Այս տուրում հաղթանակ է տոնել նաև Ֆաբիանո Կարուանան, ով ուժեղ է գտնվել Մանգուս Կարլսենից: Վիշվանթան Անանդի և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսոյի միջև պարտիան ոչ ոքի է ավարտվել:
Առաջին տուրից հետո Արոնյանն ու Կարուանան կիսում են 1-2 հորիզոնականները: Երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի, Կարունան` Կարյակինի, իսկ Պոնսը` Կարլսենի հետ:
Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը:
Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0: