25 սեպտեմբերի 2012 - 13:37 AMT
Արամ Սարգսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածութունը նախագահական ընտրություններում

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հաղորդել է Երևանում մամլո ասուլիսում:

Միաժամանակ, Սարգսյանը հավելել է, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը վերջնականապես կորոշվի 2013-ի սկզբին կուսակցության համագումարում:

Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ Դեմոկրատական կուսակցության հնարավոր համագործակցությանը, ապա Սարգսյանի խոսքով, կոսւակցությունը կաջակցի այն թեկնածուին, ով ի վիճակի է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Դրա հետ կապված նա նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն առավելություն ունի, քանի որ եթե մնացած թեկնածուները կարող են միայն ինչ-որ բան խոստանալ ընտրողներին, ապա Սարգսյանը կարող է անել այն, ինչ նրանից սպասում է ժողովուրդը: