25 սեպտեմբերի 2012 - 13:03 AMT
Հայ ֆուտբոլասերերը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

Մի խումբ հայ ֆուտբոլասերներ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները վերանայելու հարցում միջնորդելու խնդրանքով:

Ֆուտբոլասերները դիմել էին նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ինչին ի պատասխան ֆեդերացիան նշել էր, որ տոմսերի գները մնալու են անփոփոխ:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում և արժեն 3000, 5000, 7000 և 10000 դրամ: