25 սեպտեմբերի 2012 - 13:51 AMT
Հոկտեմբերի 2-ին կբացվի Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնը

Այս տարի հոկտեմբերի 2-9-ը տեղի կունենա Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը: Այն կբացեն ճապոնական Դադադադան տենկո թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում:

Ղուկասյանը նշում է, որ փառատոնին մանակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցներ Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլն:

Փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, որոնք կանցկացվեն թատերական ինստիտուտում:

Հայաստանի մասնակիցների թվում են Պատանի հանդիսատեսի թատրոնը, «Միհր» թատոնը, Տիկնիկային թատրոնը, ԳԱԿ-ը:

Այս տարի պետք է մասնակցեր նաև Հունգարիայի պարային թատրոնը, սակայն քաղաքական վերջին իրադարձություններից ելնելով նրանք չեն գա Հայաստան:

Ղուկասյանը նշում է, որ ամեն տարի փորձում է Հայաստան բերել նորույթներ, և նախընտրում է ներկայացնել այն, ինչ մեզ մոտ չկա: