25 սեպտեմբերի 2012 - 20:17 AMT
ԱՄՆ նախագահ. Բենգազիում մեր քաղաքացիների վրա հարձակումը Ամերիկայի վրա հարձակում է

Բենգազիում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը ԱՄՆ-ի վրա հարձակում է: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես նա է հայտարարել, «Բենգազիում մեր քաղաքացիների վրա հարձակումը Ամերիկայի վրա հարձակում է»: Վերջին շաբաթների ընթացքում իսլամական աշխարհում հուզումները, որոնք հանգեցրել են բռնության, «միայն հարձակումներ չեն Ամերիկայի վրա», ասել է Սպիտակ տան ղեկավարը: Ըստ նրա, այդ դեպքերը նաև «հարձակումներ են այն իդեալների վրա, որոնց վրա հիմնված էր ՄԱԿ-ը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: