Հունական արհմիությունները սկսել են առաջին համընդհանուր գործադուլ 2012-ի հունիսին Անտոնիս Սամարասի կողմից կառավարությունը գլխավորելուց ի վեր, հաղորդում է BBC-ն: Գործադուլը, որը կտևի մեկ օր, անցկացվում է ի նշան պետական ծախսերն ավելի քան 15 մլրդ դոլարով լրացուցիչ կրճատման դեմ բողոքի:
Աթենքի կենտրոնում գտնվում են հազարավոր ոստիկաններ, որպեսզի կանխեն բռնությունը, որը տեղ էր գտել բողոքի նախորդ ակցիաների ժամանակ:
Տնտեսման լրացուցիչ միջոցները Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական տրանշը ստանալու պայմաններից մեկն են, առանց որի Հունաստանին մի քանի տարի անց սպառնում է սնանկություն: