
Ջուլիան Ասանժը մտադիր է տեսաելույթ ունենալ ՄԱԿ ԳՎ կուլուարներում՝ Լոնդում Էկվադորի դեսպանատանից, հայտնում է Associated Press-ը: Էկվադորի առաքելությունը ՄԱԿ-ում պնդում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է հնարավորություն ունենա խոսելու երկրի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինիոյի հետ մեկտեղ:
Էկվադորը քաղաքական ապաստան է տվել Ասանժին 2012թ. օգոստոսի 15-ին: Նա չի կարող լքել դեսպանության տարածքը, քանի որ բրիտանական ոստիկանությունը մտադիր է ձերբակալել նրան ու արտահանձնել Շվեդիային: