Լևոն Արոնյանը շարունակում է հանդես գալ Մեծ Սաղավարտի շախմատի եզրափակչում, որի առաջին հատվածն անցկացվում է Սան Պաուլուում:
Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդի(Հնդկաստան) հետ:
Ֆաբիո Կարուանան(Իտալիա) հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի(Ռուսաստան) նկատմամբ, իսկ ՄանգուսԿարլսենը(Նորվեգիա)` Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի(Իսպանիա):
Կարուանան հավաքել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 4 միավորով 2-րդ հորիզոնականում է: Լավագույն եռյակը եզրափակում է Կարլսենը:
Երրորդ տուրում Արոնյանը կխաղա Պոնսի, Կարուանան` Անանդի, Կարլսենը` Կարյակինի հետ:
Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը:
Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0: