17 մարտի 2005 - 09:35 AMT
ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԵԼ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է Թուրքիային 1 մլրդ դոլար տրամադրել` ուղղված թուրք-իրաքյան սահմանում պատերազմի հետեւանքների վերացմանը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկություն էր արել օգնություն տրամադրել Թուրքիային Իրաքում ռազմական գործողություններ սկսելուց հետո եւ դա կախված էր իրաքյան հարցում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցությունից: Սակայն, թուրքական կողմից համաձայնության պայմանների չպահպանումը հանգեցրել է այն բանին, որ ԱՄՆ Կոնգրեսը Ջ. Բուշի վարչակազմի խնդրանքով չեղյալ է հայտարարել է Թուրքիային օգություն ցուցաբերելու մասին առաջարկությունը: Ինչպես նկատել է ԱՀՀ-ն, «Այն ժամանակ, երբ ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները շարունակվում են լարվել, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդվում են»: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Ջորջ Բուշն ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանին դիտում է որպես «ԱՄՆ կարեւոր գործընկեր» :