Վանաձորի քիմկոմբինատն առաջիկա օրերին կսկսի կարբամիդի զանգվածային արտադրությունը: Այդ մասին ԱԺ-ում 2011թ. բյուջետային լսումների ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա, գործարանը, որը չի աշխատել վերջին 20 տարիներին, ստիպված էր բարդ տեխնիկական հարցեր լուծել: «Արտադրական ցիկլը արդեն սկսվել է, իսկ 2-3 օրից կսկսվի զանգվածային արտադրությունը»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով նախարարության գործունեությանը, Սերգո Կարապետյանը հայտնել է, որ 2011 թվականին 2010-ի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 14,1 տոկոս աճ է արձանագրվել, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 26,6 տոկոս, իսկ անասնաբուծության ոլորոտում՝ 0,1 տոկոս:
2011թ. պետբյուջեով գյուղնախարարությանը հատկացվել է 8,416 մլրդ դրամ, իսկ գյուղնախարարության ծրագրերի կատարողականը կազմել է 90,15 տոկոս: