26 սեպտեմբերի 2012 - 17:34 AMT
Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի մրցավարների խորվաթական պատվիրակությունը

Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի մրցավարների խորվաթական պատվիրակությունը: Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարիո Ստրախոնյան:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: B ընտրական խմբում աշխարհի փոխչեմպիոն Իտալիան չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայկական թիմն ունի երեք միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:

Իտալիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ին: