2016-ի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի թիվը 16-ից 24 դարձնելու մասին որոշումը չպետք է ազդի մրցաշարի մակարդակի վրա, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Էնդի Ռոքսբուրգը Վարշավայում մամլո ասուլիսում:
2012-ի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Լեհաստանում և Ուկրաինայում, մասնակցել են 16 ազգային հավաքականներ: EURO-2016-ի ժամանակ, որը տեղի կունենա Ֆրանսիայում, դրանց թիվը 8-ով կավելանա:
«Երբ մենք սկսում էինք, կար ութ թիմ: Եվ շատերը մտավախություն ունեին, թե ինչ կլինի, երբ մասնակիցները դառնան 16:1996-ին թիմերի թիվը կրկնպատկվեց, և ամեն ինչ հիանալի անցավ, մակարդակն անկում չապրեց: Ներկա ընդլայնումը չի նշանակում, որ մակարդակը կընկնի: Կարծում ենք, որ այդ պայմաններում մարքետինգն ավելի լավ կգործի»,- ասել է Ռոքսբուրգը եվրոպական հավաքականների մարզիչների 10-րդ համաժողովի ավարտին:
Համաժողովի ժամանակ մարզիչները համամիտ են եղել գոլերը տեսագրության միջոցով ֆիքսելու առաջարկը քննարկելու անհրաժեշտության հարցում:
«Բանավեճերը շարունակվում են, բայց դրանց էությունը նրանում է, որ լրացուցիչ մրցավարները մեծ դեր են խաղում, բայց նրանց պարտականությունները պետք է թեթևացնել, որպեսզի նրանք զբաղվեն իրենց անմիջական պարտավորություններով»,- ասել է Ռոքսբուրգը: