Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ քայլերթ, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ : Նրանք երթով անցել են սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման :
Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրվել հուշակոթողին : Երթի ժամանակ վանկարկվող հիմնական լոզունգներն էին՝ «ոչ կացնային քաղաքականությանը», «ոչ նավթադոլարներին», «ամոթ միջազգային հանրությանը», «Գուրգենը մեզ հետ է», «չենք լռելու», «պայքարելու ենք մինչև վերջ», «պատիժ ալիևին», «պատիժ ռամիլին», «կացին իլհամին», «կացին ռամիլին» և այլն: