26 սեպտեմբերի 2012 - 18:48 AMT
Եգիպտական թերթը ծաղրանկարներով է պատասխանել ծաղրանկարներին

Եգիպտական պարպբերականը պատասխան քարոզարշավ է սկսել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, որոնք նախորդ շաբաթ հրապարակվել էին ֆրանսիական «Շարլի Էբդո» սատիրիկական պարբերականում:

«Ալ-Վաթան» պարբերականը, որը «Մահմեդական եղբայրների» կառավարության նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունի, 13 ծաղրանկարներ է հրապարակել, որոնք ծաղրում են Արևմուտքի բնակիչների վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ:

«Ալ-Վաթանի» ուեբ-կայքի մակնաբանություններում բազմաթիվ ընթերցողներ կողմ են հանդես գալիս պարբերականի ` ծաղրանքին ծաղրանքով պատասխանելու գաղափարին: