Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել չորեքշաբթի օրը` Աթենքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:
«Մենք առայժմ տվյալների հավաքագրման փուոլում ենք: Ըստ նախնական տեղեկատվության, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Տուժել են 4 կամ 5 ոստիկաններ»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում կառավարության` կողմից ընդունվող տնտեսական միջոցների դեմ բազմահազարանոց ցույցերից հետո. փոփոխություններն իրականացվում են ԵՄ և ԱՄՀ վարկերի դիմաց:
Ըստ ոստիկանության տվյալների, ներկայումս Աթենքում իրավիճակը հանգիստ է, կենտրոնական փողոցներում երթևեկությունը վերականգնվում է: