26 սեպտեմբերի 2012 - 21:35 AMT
Ղարաբաղյան ակամարտության կարգավորումը կլինի Ուկրաինայի` որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի առաջնային խնդիրներից

Հակամարտությունները վաղ փուլում կանխելը կլինի Ուկրաինայի` որպես 2013թ ԵԱՀԿ համանախագահի գործունեության առաջնային խնդիրներից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ժամանակ:

«Փորձելու ենք բարձրացնել ԵԱՀԿ գործունեության արդյունավետությունը` հակամարտությունները նախնական փուլում կիանխելու և հետկոնֆլիկտային վերականգնողական փուլերի ուղղություններով»,-հայտարարել է նա:

«Ուշադրություն ենք դարձնելու մերձդնեստրյան կարգավորմանը, ամեն կերպ աջակցելու ենք ղարաբաղյան կարգավորման գործընթացին և Կովկասում անվտանգության և կայունության կարգավորման վերաբերյալ ժնևյան երկխոսություններին»,-ասել է Յանուկովիչը:

Ըստ նրա, Ուկրաինան ջանալու է հասնել ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի համապատասխան ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանը, ըստ որի, ՄԱԿ-ի ԱԽ-ն «անհրաժեշտության դեպքում օգտագործում է տարածաշրջանային համաձայնագրերը կամ մարմինները`իր ղեկավարության ներքո հարկադիր գործողությունների նպատակով»:

«Ուկրաինան իր ջանքերն ուղղելու է անվտանգության նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելուն, խոսքը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության մասին է»,-ընդգծել է նա:

Ուկրաինական նախագահը հիշատակել է նաև, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի խնդիրը:

«Ուկրաինան չի կարող չանհանգստանալ ԵՍԶՈՒՊ էրոզիայով: Անդամ-պետությունները պետք է ջանքեր ներդնեն այդ պայմանագիրը լիովին կատարելու համար»,-ասել է Յանուկովիչը: