27 սեպտեմբերի 2012 - 10:26 AMT
Մեծ սաղավարտում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը

Սան Պաուլուում շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի երրորդ տուրում բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի հետ և, չնայած որ ուներ փոքր առավելություններ, պարտիան ոչ ոքի է ավարտել:

Ֆաբիանո Կարուանան միավորներ է կիսել Վիշվանթան Անանդի հետ, իսկ Մանգուս Կարլսենը` Սերգեյ Կարյակինի:

Կարուանան 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, Արոնյանը 5 միավորով երկրորդն է, իսկ Կարլսենը 4 միավորով` 3-րդը:

4-րդ տուրում, որը կկայանա սեպտեմբերի 28-ին, Արոնյանը կխաղա Կարուանայի հետ, Կարլսենը` Անանդի, Պոնսը` Կարյակինի:

Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը:

Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0: