27 սեպտեմբերի 2012 - 13:34 AMT
Ձերբակալվել է մեքսիկական «Լոս Սետաս» նարկոկարտելի առաջնորդը «Թալիբան» մականունով

Մեքսիկայում ձերբակալվել է մեքսիկական «Լոս Սետաս» նարկոկարտելի առաջնորդներից մեկը՝ Իվան Վելասկես Կաբալյերոն «Թալիբան» մականունով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Կաբալյերոն թմրանյութերի հետ կապված հանցավոր շրջանակների պարագլուխների ցուցակում էր ընդգրկված, որը կազմել էր 2006թ. երկրի նախագահ Ֆելիպե Լադերոն՝ պատերազմ հայտարարելով թմրամաֆիայի դեմ: Նրա ձերբակալությանն աջակցելու համար հայտարարված էր 30 մլն պեսո (2,4 մլն դոլար) պարգև:

Ենթադրվում է, որ «Լոս Սետասը» մեղսակից է 131 կալանավորների փախուստին Պիեդրաս Նեգրասի բանտից: