18 մարտի 2005 - 11:04 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԱԶԴԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ՃԱՆԱՉԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆՇՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ
Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանը դեմ հանդես եկող Գերմանիայի պահպանողական կուսակցությունները` Քրիտոնեա-ժողովրդավարական եւ Քրիստոնեա-սոցիալիստական, ակտիվ պայքար են մղում այդ գործընթացին խոչընդոտելու ուղղությամբ, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Այդ կուսակցությունները բանաձեւ են ընդունել Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանին: Բանաձեւում նշվում է, որ Գերմանիան, լինելով Օսմանյան իմպերիայի դաշնակիցն Առաջին հայրենական պատերազմի ժամանակ, իրազեկ է եղել բոլոր իրադարձություններին` «հայերի ոչնչացմանը եւ տեղահանմանը»: Բանաձեւում ընդգծվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Օսմանյան իմպերիայի ժառանգորդը, հերքում է այն իրողությունը, որ 1915 թվականին կատարվածը պլանավորված է եղել: Նման դիրքորոշումը համահնչուն չէ ԵՄ հաշտեցման եւ ներման սկզբունքներին»: «Գերմանիան պետք է ազդի Թուրքիայի վրա, որպեսզի նա ճանաչի անցյալը, ապահովի Հայաստանի հետ նորմալ հարաբերությունները, որպեսզի հայերը եւ թուրքերը հաշտվեն»,- նշվում է բանաձեւում: