27 սեպտեմբերի 2012 - 13:25 AMT
Մենակատար Նաիրա Ասատրյանը կմասնակցի «Յոթ երգ Աստծո մասին» օրատորիային

Պոետ և երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և կոմպոզիտոր Անդրեյ Միկիտան ստեղծել են «Յոթ երգ Աստծո մասին» օրատորիան մենակատարների, մի քանի երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

«Օրատորիայի կատարմանը մասնակցում են Ռուսական ազգային նվագախումբը, Ա. Վ. Սվեշնիկովի անվան ռուսական պետական ակադեմիական նվագախումբը, Մոսկվայի Սինոդալի երգչախումբը, մենակատարներ Նաիրա Ասատրյանը և Ստանիսլավ Մոստովոյը»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է նախագծի գեղարվետսական ղեկավար, դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր

արտիստ Ալեքսեյ Պուզակովը: Պրեմիերան կկայանա 2012-ի նոյեմբերի 20-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում ժամը 19:00-ին:

«Յոթ երգ Աստծո մասին» օրատորիան ժամանակակից մարդու կողմից իր ինքնության, կյանքի նպատակի որոնումների, հավատ ձեռք բերելու և ճշմարտությունը հասկանալու պատմություն է: