Իրար հետևից երկու պարտություն կրելուց հետո Վիկ Դարչինյանը պլանավորում է ռինգ վերադառնալ անպարտելի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի դեմ մարտում, ով իր ակտիվում ունի 15 հաղթանակ:
Դել Վալլեն և Դարչինյանը մենամարտ կանցկացնեն NABF կազմակերպության երկրորդ թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին Կոնեկտիկուտում և կհեռարձակվի HBO-ով:
Վիկ Դարչինյանը մտադիր է առաջին պարտությունը հասցնել իր մրցակցին: «Ես ընտրել եմ ռազմիկի ուղին, ես ճանապարհորդել եմ ողջ աշխարհով, տեսել եմ իմ քաշի լավագույն բռնցքամարտիկներին, որպեսզի լավագույնը դառնամ: Ես կարծում եմ, որ Դել Վալլեի հաղթանակի վրա փող դնելը վատ ներդրում է: Հարի Շոուն սխալ է վարվում, որովհետև դա ներդրում է մարզիկի վրա, ով շուտով կպարտվի: Դա շատ կոշտ մենամարտ կլինի»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:
Գարի Շոուն խոստովանել է, որ Դել Վալլեին իսկապես կարող է չբավականացնել փորձը վետերանի դեմ մենամարտում: Միաժամանակ, Վլադիմիր Խրյունովը հաղորդել է, որ մշակում է Դարչինյանի մարտը Բախտինի դեմ: Բռնցքամարտիկները կարող են հանդիպել Ռուսաստանում այս տարվա դեկտեմբերին: