27 սեպտեմբերի 2012 - 16:43 AMT
Nike-ը մշակել է նոր All Condition Control տեխնոլոգիան, որը վերահսկողություն է ապահովում ցանկացած պայմաններում

Nike ընկերությունը մշակել է All Condition Control նոր տեխնոլոգիան, որը կօգնի վստահ վերահսկողություն սահմանել գնդակի վրա ցանկացած պայմաններում: ACC տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծված խաղակոշիկներն ավելի արդյունավետ են, իսկ մակերեսի հետ շփումը հուսալի է թե չոր, թե խոնավ եղանակին:

Շատ խաղացողներ, որոնց շարքում «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ցանկանում էին խաղալ խաղակոշիկներով, որոնք կարող էին ապահովել անձրևի ժամանակ իդեալական մշակում: Nike ընկերության կողմից մշակվել է ACC տեխնոլոգիան, որն օգտագործվում է չորս մոդելներով տարբեր խաղաոճերի համար, հաղորդում է championat.com-ը: Nike խաղակոշիկները հասանելի կլինեն բոլոր ֆիրմային խանութներում 2012-ի հոկտեմբերի 15-ից