
ԱԻՆ-ում այսօր ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցներից մեկում:
Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.11-ին, մարվել՝ 13.29-ին: Ամբողջությամբ այրվել է տնակ (մոտ 20 քմ) և 80 քմ խոտածածկ տարածք: